Սերժ Սարգսյանը հայտարարելու է, որ չի պատրաստվում հրաժարվել սահմանադրական բարեփոխումներից. «168 Ժամ»
Այսօր տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի, ապա՝ խորհրդի նիստը, որի ժամանակ, ըստ ՀՀԿ-ականների, ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը հայտնելու է իր տեսակետը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Դատելով ՀՀԿ-ականների հայտարարություններից ու հարցազրույցներից, Սերժ Սարգսյանը հայտարարելու է, որ չի պատրաստվում հրաժարվել սահմանադրական բարեփոխումներից: Դրանից հետո ներքաղաքական կյանքում կհաստատվի նոր իրավիճակ. ոչ իշխանական ուժերը, ինչպես հայտնի է՝ դեմ են սահմանադրական փոփոխություններին՝ դա համարելով Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանն ուղղված քայլ: Այս մասին գրել է «168 Ժամ»-ը:
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ իր հրավիրած վերջին խորհրդաժողովում ակնարկեց, որ եթե իշխանությունը չհրաժարվի քաղաքական ուժերի աջակցությունը չվայելող սահմանադրական փոփոխություններից, ժողովրդին այլ բան չի մնա, քան պարտադրել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Ծառուկյանը, ի դեպ, ժամկետներ չէր նշել, միևնույն ժամանակ՝ ընդհանրական կերպով արձանագրելով, որ ժամանակը երկար չի սպասում, ու գնդակն իշխանության դաշտում է: Եվ եթե Սերժ Սարգսյանն այսօր հայտարարի սահմանադրական փոփոխություններից չհրաժարվելու մասին, նույն տրամաբանությամբ՝ գնդակը կփոխանցվի ոչ իշխանական ուժերի, առաջին հերթին՝ ԲՀԿ-ի դաշտ: Ինչպե՞ս կպատասխանի ԲՀԿ-ն: Այս հարցից է, ըստ էության, զգալիորեն կախված, թե ինչպես կզարգանան քաղաքական գործընթացներն առաջիկայում»,-հավելել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին