Hurriyet Daily-ին Զաբել Եսայանին ներկայացրել է որպես Օսմանյան կայսրության հայազգի ֆեմինիստուհի
Թուրքական Hurriyet Daily պարբերականն անդրադարձ է կատարել հայազգի գրող, հրապարակախոս, թարգմանիչ, գրականագետ Զապել Եսայանին` ներկայացնելով որպես Օսմանյան Թուրքիայում հայկական մշակույթի վերածննդի ներկայացուցչի և ֆեմինիզմի ջատագովի:
Եսայանը այն քիչ հայ մտավորականներից էր, ով կարողացել է 1915 թվականի ապրիլի 24-ին խուսափել երիտթուրքերի ձերբակալությունից և տարհանումից: Սակայն 1933 թվականին տեղափոխվել է Խորհրդային Հայաստան, որտեղ էլ 1935 թվականին տպագրվել է հայտնի «Սիլիհտարի պարտեզները» գիրքը: Գրողը դարձել է ստալինյան աքսորի զոհ. 1937-ին նրան ձերբակալել են լրտեսության մեղադրանքով: Մահացել է 1943-ին Բաքվի բանտում:
Պարբերականը նշում է, որ Եսայանի աճող ֆեմինիզմը սրվում էր համայնքի բթացող պահպանողականությամբ:
«Այդ երիտասարդ կանայք միայնակ չէին կարող դուրս գալ տնից: Որոշները նույնիսկ ստիպված էին բռնի ամուսնանալ նրանց հետ, ում արհամարհում էին: Նրանք չէին կարող իրենց ուզածի պես հանգնվել: Ըստ էության, նրանք զրկված էին ամենատարրական իրավունքներից և վախենում էին, որ վաղ թե ուշ կանգնելու էին մայրության առաջ` ճակատագիր, որ նրանք ցանկացել են փախչել, որպեսզի ստեղծեն այն կյանքը, որը ցանկանում էին»,-գրել է Զաբելը: