Ահմեդ Թուրք. Մենք աղքատության և չքավորության մասին տեղեկացանք, երբ հայերը և ասորիները լքեցին այս հողերը
Թուրքիայի Մարդին քաղաքի քաղաքապետ Ահմեդ Թուրքը հունիսի 6-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ հայտարարել է, որ ամաչում է հայերի և ասորիների դեմ իր նախապապերի կատարածի համար: Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն:
«Մեր ջանքերն ուղղված են ժողովուրդների միջև եղբայրական մթնոլորտ ստեղծելուն: Մեր նախահայրերի կողմից հայ և ասորի ժողովուրդների դեմ գործած հանցանքների համար ամաչում ենք: Մենք աղքատության և չքավորության մասին տեղեկացանք, երբ հայերը և ասորիները լքեցին այս հողերը: Նրանք մեր երկրի հարստությունն էին»,-ասել է քուրդ քաղաքական գործիչը` ավելացնելով, որ դժբախտաբար 1914-1915 թվականների դեպքերին մասնակից են եղել նաև քրդերը: