Ոչ մի տգետ փողատեր չպիտի մտնի քաղաքականություն՝ անկախ նրանից, որ կուսակցության «խրամատում» է նստած. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը քաղաքական «զինադադարի» ավարտն է արձանագրում: Մոտակա օրերին ՀՀԿ-ի ու ոչ իշխանական գործիչները, լրագրողները և օգտատերերը իրար հասցեին անհաճո բաներ են ասելու, քաղաքական պայքարը սրվելու է: Բայց անձամբ ես այդ ամեն ինչում հակված եմ նաև դրական կողմ տեսնել: Նախ՝ քաղաքական դաշտը պարզաջրվում է՝ այլևս չկա իշխանություն և ոչ իշխանություն, կա իշխանություն և ընդդիմություն, ինչպես որ ընդունված է բոլոր քաղաքակիրթ երկրներում: Ընդ որում՝ շատ հնարավոր է, որ ընդդիմությունն այսուհետ ձեռք բերի հետապնդվող, տառապյալի դափնեպսակ, ինչպես որ դա ընդունված էր հետխորհրդային երկրներում: Երկրորդ՝ եթե նախագահի ելույթը նոր քաղաքական մշակույթ ձևավորելու կոչ էր, ապա այն ուղղված չէր միայն Գագիկ Ծառուկյանին: Ըստ այդմ՝ ինձ թույլ տամ ընդհանրացնել Սերժ Սարգսյանի ուղերձները՝
1. Ոչ մի տգետ փողատեր չպիտի մտնի քաղաքականություն՝ անկախ նրանից որ կուսակցության «խրամատում» է նա նստած:
2. Ոչ մեկ չպիտի խառնի քաղաքականությունը բարեգործության հետ
3. Ոչ մի պատգամավոր՝ անկախ նրանից, թե որ խմբակցությունից է, չպիտի արհամարհի իր ընտրողներին և բաց թողնի ԱԺ նիստերի մեծ մասը
4. Ոչ մի խոշոր գործարար չպիտի խուսափի հարկերից
5. Ոչ մի խոշոր գործարարի կամ պաշտոնյայի թիկնազոր չպիտի մարդ ծեծի ու անպատիժ մնա:
Բայց եթե հայտարարվում է մի սկզբունք, այն պետք է կիրառվի նաև «յուրայինների» նկատմամբ»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան