«Դոդի Գագոյին տարիներ շարունակ վերածեցինք պարոն Ծառուկյանի, հիմա հակառակ պրոցեսն ենք անում». Աշոտյանի ելույթը (տեսանյութ)
«Դոդի Գագոյին տարիներ շարունակ վերածեցինք պարոն Ծառուկյանի, հիմա հակառակ պրոցեսն ենք անում։ Ուրիշ ոչ մի բան քաղաքական իմաստով տեղի չի ունենալու»,- ՀՀԿ երեկ կայացած խորհրդի նիստում հայտարարեց ՀՀԿ փոխնագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Շարունակելով ելույթը, Աշոտյանն ասել է. «Ծառուկյանին նախագահը չի քաղաքական իմաստով ծնել, բայց վերցրեց իր վրա պատասխանատվությունը: …Ծառուկյանին ով որ ծնել է, մենք բոլորս լավ գիտենք, իրենք էլ պետք է պատասխան տան ու ներողություն խնդրեն, թե ինչ չարիք են բերել մեր երկրի քաղաքական դաշտ, և այս հրեշը, որին երկար ժամանակ կոլբայի մեջ աճացնում էինք, ծաղկաձորյան համաժողովին դուրս եկավ: Դուրս եկավ, բայց բախտներս բերել է` յոթ ամսական է, լրիվ կենսունակ չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Թեմային առնչվող`
Գագիկ Ծառուկյան. Մարդկանց համբերության բաժակն արդեն լցվել է