Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել են
Բարգավաճ Հայաստան կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Հանրապետության առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը և ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը: Այս մասին հայտնում են ԲՀԿ մամուլի ծառայությունից:
Ըստ աղբյուրի, եռյակի շրջանակներում տեղի են ունենում երկկողմ հանդիպումներ, որոնց նպատակը Սերժ Սարգսյանի ելույթից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի քննարկումն է:
Քիչ անց տեղի է ունենալու նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի և կուսակցության ներկայացուցիչների հետ: Այս ձևաչափի քննարկումները շարունակվելու են ևս մեկ-երկու օր, որից հետո Եռյակը հասարկությանն է ներկայացնելու հետագա անելիքները:
Թեմային առնչվող՝
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը` քաղխորհրդի նիստում
Տ. Ուրիխանյան. Գագիկ Ծառուկյանն անհանգստացած չէ
Նախագահը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
«Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան