Տարածաշրջան 20:24 13/02/2015

Շվեյցարիայի դեսպանատանը թաքնվող ադրբեջանցի իրավապաշտպանը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է

Տեսակետների ազատ արտահայտմանն ի պաշտպանություն գործող 95 կազմակերությունների միավորող IFEX համաշխարհային ցանցը խորն անհանգստոթյուն է հայտնել այն հարցի վերաբերյալ, որ Ադրբեջանի «Լրագրողն երի ազատության և անվտանգության ինստիտուտի» (IRFS) ղեկավար էմին Հուսեյնովը ստիպված է թաքնվել Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Հայտարարության մեջ շեշտվում է, որ Հուսեյնովը վաղուց արդեն զբաղվում է Ադրբեջանում տեսակետների ազատ արտահայտման և ԶԼՄ-ների ազատության պաշտպանությամբ: Վերջին տասնամյակի ընթացքում նա հանդես է եկել հարյուրավոր լրագրողների, բլոգերների և ազատ ակտիվիտսների պաշտպանությամբ: Սակայն վերջին վեց ամիսների ընթացքում Էմինն ի վիճակի չէ շարունակել այդ կարևոր աշխատանքը:

IFEX-ը հիշեցնում է, որ 2014 թվականի ապրիլին` Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի նախագահության ժամանակաշրջանում, ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի» գրասենյակում՝ առգրավելով համակարգիչներն ու փաստաթղթերը և փակելով գրասենյակը: Այդ ժամանակվանից ի վեր Էմին Հուսեյնովը թաքնվում է Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը՝ կեղծ մեղադրանքների հիման վրա ձերբակալությունից խուսափելու համար: Նրա նկատմամբ առաջադրվել են մեղադրանքներ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ 308 (իշխանության չարաշահում), 213 (հարկերից խուսափում) և 192 (ապօրինի գործունեություն):
«Մենք գտնում ենք, որ այդ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն: Միջազգային այլ կազմակերպությունները, ներառյալ ԵԱՀԿ-ն, քննադատել են այդ դրանք»,- տեղեկատվական գործակալությունը մեջբերում է կազմակերպության հաղորդագրությունը:

Ինչպես նշում է «Թուրանը», հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ Էմին Հուսեյնովի և «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի» հետ կապված միջադեպը միակը չէ: 2014-ի դեկտեմբերին ձերբակալվել է հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան: 2014-ի սեպտեմբերին IREX –ի Ադրբեջանի գրասենյակում խուզարկություն է կատարվել, իսկ համակարգիչները, փաստաթղթերը և էլեկտրոնային այլ կրիչներ բռնագրավվել են:

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի ներկայացուցիչ Դանա Ռոհրաբախերը իր հերթին ևս քննադատել է ամերիկացի դիվանագետներին Հուսեյնովին աջակցություն ցուցաբերելուց հրաժարվելու համար, գրում է «Ազատություն ռադիոկայանի» եվրոպական ծառայությունը: «Շատ ցավալի է որ շվեյցարացիներն ավելի խիզախ գտնվեցին, քան ամերիկացիները»,- գրում է Ռոհրաբախերը:

Այնուհանդերձ Պետքարտուղարության պաշտոնյան «Ազատություն ռադիոկայանի» հետ զրույցում նշել է, որ ամերիկացի պաշտոնատար անձինք ներգրավված են Ադրբեջանի հետ «լուռ դիվանագիտության» մեջ՝ կոչ անելով թույլատրել Հուսեյնովին լքել երկիրը և շարունակելու են փնտրել հնարավորություններ՝ այդ հարցը բարձրացնելու համար: Համաձայն նյութի՝ Հելսինկյան հանձնաժողովի ներկայացուցիչ Քրիս Սմիթը ևս կոչ է արել Իլհամ Ալիևին թույլ տալ իրավապաշտպանին հեռանալ երկրից:

«Լրագրողների իրավունքների պաշտպանության կոմիտեն» նույնպես հանդես է եկել հայտարարությամբ: «Ադրբեջանի համար խայտառակություն է, որ լրագրողները և իրավապաշտպանները ստիպված են եղել ապաստան գտնել օտար հողում»,- ընդգծում է CPJ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի համակարգող Նինա Օգնյանովան:

Պատահարին անդրադարձել է նաև Eurasianet.org հրատարակությունը` նշելով, թե Հուսեյնովի ներկայությունը դեսպանատանը Շվեյցարիային անհարմար դրության մեջ է դրել Ադրբեջանի առաջ: «Շվեյցարական Ахро ընկերությունը նպաստել է Տրանսադրիատիկ նավթամուղի կառուցմանը` Ադրբեջանից մինչև Արևմտյան Եվրոպա, իսկ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը ներկայումս վերահսկում է Շվեյցարիայի «Էսսո» ընկերության գազակայանները»,- ասված է նյութում:

Նյութում նաև ասված է, որ դեռևս պարզ չէ` ինչու է Շվեյցարիայի կառավարությունը Հուսեյնովի գտնվելու վայրի բացահայտման որոշում կայացրել: Ենթադրվում է, որ այդ քայլն Ադրբեջանի վրա ճնշման ավելացման նպատակ ուներ:
«Մենք դեռևս մեկնաբանություններ չունենք Էմին Հուսեյնովի հարցի առնչությամբ: Եթե անհրաժեշտություն ծագի, հաղորդագրություն կտարածենք»,- «Կովկասյան հանգույցի» թղթակցին ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության աշխատակիցը, իսկ երկրի նախագահի աշխատակազմը խուսափել է մեկնաբանություններից: «Ես տեղեկություն չունեմ: Սխալ կլիներ մեկնաբանել այն, ինչի մասին չունեմ տեղեկություն` որտեղ է նրա ապաստարանը, որտեղ է թաքնվում: Ամեն դեպքում, ըստ իմ տեղեկությունների` նա թաքնվում է հետաքննությունից, իսկ թե ուր, ինձ հայտնի չէ»,- ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի ղեկավարի տեղակալ Ալի Հասանովը:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Հուսեյնովը, փախչելով երկրի իշխանություննրի բռնաճնշումներից, 2014-ի օգոստոսի 18-ից հարկադրված է պատսպարվել Բաքվում` Շվեյցարիայի դեսպանատանը, այն բանից հետո, երբ նրան հրաժարվել են օգնել ԱՄՆ-ի դեսպանատանը:

Նախորդող`
Foreign Policy. Էմին Հուսեյնովը «բանտարկված է» Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}