Սերժ Սարգսյանը խայտառակեց Գագիկ Ծառուկյանին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակն» անդրադարձել է ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սարգսյանի ելույթին և մեկնաբանել. «Սերժ Սարգսյանի ելույթը սառը ցնցուղի տպավորություն է թողել քաղաքական դաշտի վրա, ու հիմա հիմնական հարցը, որ հնչում է՝ ի՞նչ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի ելույթով և ինչ է տեղի ունենալու հետո։ Հնչում են միանշանակ գնահատականներ, որ Սարգսյանը պատերազմ հայտարարեց ԲՀԿ-ին ու անձամբ Ծառուկյանին։ Եվ առաջիկա օրերին, թերևս, կերևա, թե հակահարված տալու ինչպիսի ռեսուրս, դուխ և հնարավորություն ունեն ԲՀԿ-ն և նրա նախագահը։ Սոցցանցերում հնչում են ամենատարբեր կանխատեսումներ՝ սկսած նրանից, որ Ծառուկյանն առաջիկա օրերին կլքի Հայաստանը, շարունակած նրանով, որ առաջիկա օրերին իշխանափոխություն կանի, վերջացրած նրանով, որ կձերբակալվի։ Կա նաև 4-րդ տարբերակը, որ կհարմարվի նոր իրողություններին և յոլա կգնա։ Ու չնայած դժվար չէ կռահել, թե այս սցենարներից որ մեկը իրականություն կդառնա, ձեռնպահ ենք մնում մեր կռահումները հրապարակելուց։ ...Համենայնդեպս, Սերժ Սարգսյանի երեկվա պահվածքը չափազանց ինքնավստահ էր, ոմանք դա կապում են այն փաստի հետ, որ Սարգսյանը ոչ թե նոր պետք է իրավապահներին հանձնարարություն տա Ծառուկյանի մասով, այլ վաղուց տվել է և ունի կոնկրետ արդյունքներ, ինչպես նաև գործողությունների կոնկրետ պլան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին