
«Ողբերգություն է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի». Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀԿ խորհրդի նիստում (Տեսանյութ)
«Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: Ու դա բնական է: Քաղաքական գործընթացներին մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտավոր ցածր ունակություններով անհատն ինքնաբերաբար դառնում է որևէ զարգացման ուղղակի արգելակ: Մի բան, ինչն ակնհայտորեն երևում է արդեն վաղուց»,-ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարել է ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա ընդգծել է. «Այո, ողբերգություն է, ինչ-որ տեղ նաև զավեշտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի: Վստահաբար նրա շրջապատի գրագետ մարդիկ նույնպես հոգու խորքում հասկանում են, որ այս տեսակի՝ պատերազմող երկրի քաղաքական էլիտայի մաս հանդիսանալը իրական վտանգ է»:
Մանրամասները տեսանյութում: