Ս. Թանգյան. Ծառերի վաղ բողբոջակալման վտանգը կարծես թե անցավ
Ջերամաստիճանի նվազումը ուրախացրել է սյունեցի հողագործներին: Տաք օրերին հաջորդած տեղումները կանխեցին ծառերի վաղ բողբոջելու վտանգը: Մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Սամվել Թանգյանը Panorama.am-ին հայտնեց, որ մինչև մի քանի օր առաջ վտանգը պահպանվում էր, բայց արդեն չորս օր է՝ մարզում տեղումներ են:
«Հույս ունենք, որ դա կնպաստի ոչ բողբոջակալմանը: Տաք ձմռան հետևանքով արդեն բողբոջակալել էին Կապանի տարածաշրջանի այգիները, հիմնականում հոնը: Բայց այս պահի դրությամբ եղանակն արդեն նպասատավոր է»,-ասաց վարչության պետը:
Սյունիքի գյուղապետ Սամվել Սարգսյանի խոսքով, իրենց համայնքի ծիրանի, դեղձի ծառերն արդեն արթնացել էին, բողբոջել, բայց փառք աստծու, դեռ չէին ծաղկել: Երեկ գյուղում տեղացած ձյունը չի ազդի բերքատվության վրա:
«Ձյունը չի վնասի, ընդհակառակը, աճը կկանգնի ու արդեն կսկսի բնականոն հունը»,-կարծիք հայտնեց գյուղապետը:
Հիշեցնենք, որ Հայհիդրոմետ ծառայության տվյալների համաձայն, փետրվարի 13-16-ին արևելյան շրջաններում, 17-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 13-16-ին էապես չի փոխվի, 17-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: Մասնավորապես Սյունիքում գիշերը կգրանցվի -1- -6, ցերեկը՝ +1-+6 աստիճան: