Իտալիայի Սենատն ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծ
Իտալիայի Սենատը 234 ձայնով ընդունել է Հոլոքոստը և այլ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այս մասին հայտնում է իտալական The Local կայքը: Օրինագծին դեմ է քվերակել 3 պատգամավոր, ձեռնպահ մնացել`8-ը:
Նոր օրինագծի համաձայն` երեք տարի ազատազրկում է սպառնում նրան, ով Հոլոքոստի լրիվ կամ մասնակի ժխտման հիման վրա ռասայական խտրականություն դրսևորի, աջակցի կամ դրդի դրա իրականացմանը: Մարդկության դեմ հանցագործությունները և ռազմական հանցագործությունները նույնպես ընդգրկված են օրինագծում, որն օրենքի ուժ կստանա Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից հաստատվելուց հետո:
Հիշեցնենք, որ 2000 թվականի նոյեմբերի 16-ին Իտալիայի պատգամավորների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշում է ընդունել: