Թոմ դե Վաալ. «Ղարաբաղյան հրադադարը վտանգի տակ է»
Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի ավագ հետազոտող Թոմաս դե Վաալը «Ղարաբաղյան հրադադարը վտանգի տակ է» վերտառությամբ հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս փուլի վերաբերյալ, որտեղ մասնավորապես ուշադրություն է դարձնում վերջին շրջանում հրադադարի ռեժիմի հաճախակիացած խախտումներին եւ բանակցություններում առաջընթացի բացակայությանը, ինչը հեղինակի կարծիքով, կարող է պատճառ դառնալ պատերազմի վերսկսման համար։
«Ավելին, բռնությունները Ղարաբաղի սահմաններից դուրս են եկել արդեն եւ տարածվել են հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով թե հյուսիսում, եւ թե Նախիջեւանի շրջանում։ Եթե երբեւիցե հակամարտությունը նորից բռնկվի, դա կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լայնամասշտաբ պատերազմ», - եզրակացնում է դե Վաալը։
«Ղարաբաղյան հրադադարը վտանգի տակ է» հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։
Արդյո՞ք այս տարի պատերազմ լինելու է Լեռնային Ղարաբաղում։ 1994-ից հետո ամեն տարի այս հարցի պատասխանը եղել է «ոչ»։ Հայերն ու ադրբեջանցիները կրակում են միմյանց վրա շփման գծի երկայնքով եւ միմյանց նկատմամբ սպառնալիքներ են տեղում, բայց կողմերից որեւէ մեկը եզրագծից անցնելու ցանկություն երբեւէ չի ցուցաբերել։
Այս տարի ազդանշանները ավելի մտահոգիչ են։ Հունվարը սովորաբար հանգիստ ամիս է հրադադարի գծի վրա, բայց այս անգամ գրանցվեց 12 զոհ եւ 18 վիրավոր։ ԵԱՀԿ Մինսկի խումբը Մյունխենի խորհրդաժողովի ժամանակ հրապարակեց իր երրորդ հայտարարությունը երկու շաբաթվա ընթացքում։
Պատերազմից խուսափելու հիմնական փաստարկները մնում են նույնը։ Այն աղետալի հետեւանքներ կունենա բոլորի համար։ Հայկական կողմը ստացել է 1994-ին այն ամենը, ինչ նրանք ուզում էին։ Պարտված կողմ Ադրբեջանը ավելի մեծ դրդապատճառներ ունի բռնի ուժով իր կորցրած տարածքները հետ վերադարձնելու համար, բայց հաշվի առնելով տեղանքի լեռնային շրջանները, հեշտորեն կարող է պարտվել եւ այդպիսով ոչ միայն կորցնել հազարավոր զինվորներ, այլեւ վտանգի տակ դնել իշխող էլիտայի գոյությունը։ Բաքվի համար շատ ավելի ապահով է միայն ճոճել սուրը, քան կրակել իսկական զենքերից։
Այս տրամաբանությունը դեռեւս տեղին է, բայց մտավախություն կա, որ շփման գծին պատերազմը կարող է սկսվել սխալ հաշվարկների պատճառով։
Վերհիշելով 2014թ նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոցված ուղղաթիռի հետ կապված միջադեպը, դե Վաալը գրում է.
«Ավելին, բռնությունները Ղարաբաղի սահմաններից դուրս են եկել արդեն եւ տարածվել են հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով թե հյուսիսում, եւ թե Նախիջեւանի շրջանում։ Եթե երբեւիցե հակամարտությունը նորից բռնկվի, դա կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լայնամասշտաբ պատերազմ»։
Ադրբեջանական կողմը ավելի ուժեղ է, քան 10 տարի առաջ էր, եւ հրադադարի գիծը այն միակ տեղն է, որ Ադրբեջանը առավելություն ունի հայկական կողմից նկատմամբ։ Տարիներ շարունակ ադրբեջանական պաշտոնյաները հրաժարվել են հրադադարի ռեժիմի պահպանումը ուժեղացնելուն միտված քայլերից, ինչպիսին օրինակ կլիներ դիպուկահարների հետքաշումը կամ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդնումը, պատճառաբանելով, որ դա կկարգավորի ստատուս քվոն, ինչն անընդունելի է։
Հայերն իրենց հերթին սիրում են ցուցադրել Բաքվին, աշխարհին եւ սեփական հանրությանը, որ դեռեւս ունեն մարտունակ զինված ուժեր եւ կարող են ռազմական առաջադրանքներ իրականացնել սեփական նախաձեռնությամբ։ Վերջերս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախազգուշացրեց. «Մենք պահպանում ենք կանխարգելիչ հարվածներ իրականացնելու մեր իրավունքը»։
Հաշվի առնելով Ուկրաինայի իրավիճակը եւ տխուր աշխարհաքաղաքական միջավայրը, հրատապ ուշադրություն է պետք դարձնել [Լեռնային Ղարաբաղում] իրավիճակի լարումը մեղմացնելու համար մինչեւ գարուն, որին կարող է հաջորդել երկար, շոգ եւ վտանգավոր ամառը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները