Իրանի հոգևոր առաջնորդը պատասխան նամակով մերժել է ԱՄՆ նախագահի առաջարկը
«Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին պատասխանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նամակին»,-այդ մասին հաղորդում է «Deutsche Welle» լրատվական գործակալության իրանական ծառայությունը՝ հղում անելով ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականին:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունն էլ, հղում անելով սույն պարբերականին, գրում է, որ Իրանը մի քանի շաբաթ առաջ հղած նամակով պատասխանել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ «հարգալից ձևով» չընդունելով Օբամայի՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում համատեղ համագործակցության մասին առաջարկը:
Նկատենք, որ Իրանը պաշտոնապես դեռևս չի արձագանքել սույն տեղեկատվությանը:
Հիշեցնենք, որ իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2014թ. հոկտեմբերին ԻԻՀ հոգևոր առաջնորդին գաղտնի նամակ էր հղել, որտեղ նշել էր, որ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» կազմակերպության դեմ պայքարելու հարցում Իրանն ու Միացյալ Նահանգներն ունեն ընդհանուր շահեր: