Մեկնարկեց Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի բացման պաշտոնական արարողությանը ներկայացավ վարդագույն զգեստով, թեև այդ գույնի զգեստներ, իր իսկ խոսքով, չի կրում:
«Սուրբ Վալենտինի տոնն է, զգացի որ պետք է վարդագույն զգեստ հագնեմ»,- իր խոսքում ասաց դեսպանը՝ միաժամանակ նշելով, որ այդ տարի փառատոնը նվիրված է սիրո տարածման ու պահպանման գաղափարին, նա շնորհավորեց սիրահար զույգներին՝ Վալենտինի օրվա առիթվ:
Դեսպանը հույս հայտնեց, որ հանդիսատեսը մեծագույն բավականություն կստանա ֆիլմերից:
Այս տարի փառատոնի շրջանակներում հանդիսատեսին կներկայացվի 2014 թվականի արտադրության յոթ ֆիլմ, որոնք պատմում են սիրո, հավատարմության, հասարակության ստեղծած կանոնների, երջանկության համար տարվող պայքարի ու հաղթանակի մասին: Լսարանին հնարավորություն է տրվում դիտելու բոլոր հնարավոր ժանրերի ֆիլմեր` կատակերգությունից և հոգեբանական թրիլլերից մինչև փաստագրական դրամա, որի հիմքում ընկած են տարբեր բովանդակություններ` ընտանեկան հարաբերություններ, սուցիալական խնդիրներ և իհարկե, սեր:
Լրագրողների հետ զրույցում Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն ասաց, որ յուրաքնարյուր ֆիլմ ներկայացվելու է երեք անգամ՝ «Մոսկվա» կինոթատրոնում և «Սինեմա սթարում» ինչպես անգլերեն, այնպես էլ հայերեն թարգմանությամբ:
«Մենք տեսնում են, որ այս փառատոնը դարձել է սիրված ու սպասված իրադարձություն: Դրա ապացույցը տարեցտարի ավելացող հանդիսատեսն է»,- ասաց նա՝ հավելելով, որ փառատոնը նպաստում է երկու երկրների միջև մշակութային հարաբերությունների ամրապնդմանը:
Նշենք, որ փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline ընկերությունը, աջակցում է մշակույթի նախարարությունը:
Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն ասաց, որ արդեն երրորդ տարին անընդմեջ Beeline-ը հովանավորում և նպաստում է Բրիտանական ֆիլմերի փառատոնի իրականացմանը:
«Այսօր մենք հստակ կարող ենք ասել, որ տարեցտարի ականատես ենք լինում դրական փոփոխությունների թե կինոարվեստի սիրահարների շրջանում, թե մշկութային կյանքում: Վստահ եմ, որ բրիտանական նոր ֆիլմեր, որը կարելի է անվճար դիտել, մեր ներդրումը կլինի մշակութային կյանքի զարգացման գործում: Վստահ եմ, որ ֆիլմերի դիտումը կպարգևի միմիայն դրական լիցքեր և բարձր տրամադրություն»,- ասաց Անդրեյ Պյատախինը:
Նա կարևորեց այն փաստը, որ ֆիլմերը ներկայացվելու են նաև մարզերում՝ Դիլիջանում, Արմավիրում և Արարատում:
Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն ասաց, որ այս փառատոնն արդեն կայացած է, ինչի մասին վկայում է, որ այն արդեն 13 տարի անընդմեջ անցկացվում է, ինչպես նաև հանդիսատեսի քանակը:
Փառատոնի մեկնարկը տրվեց «Նմանակման խաղ» ֆիլմով, որը ներկայացված է «Օսկար» մրացանակաբաշխության 7 անվանակարգում:
Փառատոնը կշարունակվի մինչև փետրվարի 20-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում