Վլադիմիր Եվսեև. ՀՀ և ԼՂՀ զինված ուժերը կարող են ինքնուրույն պաշտպանել Լեռնային Ղարաբաղը
Հայաստանից ռուսական զորքերը դուրս բերել պահանջողները կա՛մ դիլետանտներ են, կամ մարդիկ են, որոնք աշխատում են ոչ հայկական պետական շահերի համար: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի բաժնի վարիչ, ռուսաստանյան հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը:
«Ներկա դրությամբ Հայաստանի և ԼՂՀ զինված ուժերը կարող են ինքնուրույն պաշտպանել Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանի հետ հակամարտության պարագայում: Չեմ կարծում, որ Բաքուն այնքան առավելություններ ունի, որ կարողանա ինքնուրույն իր ենթակայության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղը»,-ասել է Վ. Եվսեևը:
Սակայն, ըստ բանախոսի, Թուրքիայի պարագայում իրավճակը բոլորովին այլ է:
«Թուրքիան այնքան լուրջ ռազմական ներուժ ունի, որ լայնածավալ զինված հակամարտության դեպքում Հայաստանին դժվար կլինի ինչ-որ բան հակադրել: Հենց Թուրքիայի զսպման համար է անհրաժեշտ Գյումրու բազան: Դրա պահպանման դեպքում Թուրքայի համար չափազանց դժվար կլինի միջամտել Լեռնային Ղարաբաղի համար ռազմական գործողություններին: Այն մարդին, որոնք կոչ են անում դուրս բերել ռուսական ռազմաբազան կա՛մ դիլետանտներ են, կա՛մ մարդիկ են, որոնք աշխատում են ոչ հայկական պետական շահերի համար»,- նշել է Վլադիմիր Եվսեևը:
Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության հնարավոր դադարեցմանը, ապա այստեղ, ըստ բանախոսի, բաց է մնում այն հարցը, թե ի՞նչ կարող է դրանից կշահել Հայաստանը:
«Շատ ավելի լավ կլիներ, եթե Ռուսաստանը դադարեցներ Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը` ներառյալ ռուսաստանյան բուհերում ադրբեջանիցի զինվորակաների ուսուցումը: Բայց ի՞նչ դրանից կշահեր Հայաստանը: Բաքուն, միևնույն է, զինամթերք կգներ այլ երկրից և իր զինվորներին մարտական պատրաստության կուղարկեր մեկ այլ երկիր: Այս դեպքում ռազմական ոլորտում Մոսկվան ոչ մի ազդեցություն չէր ունենա Բաքվի վրա: Այժմ առկա է որոշակի կախվածություն, որն անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործվել, օրինակ, զինամթերքի մատակարարման դադարեցման ճանապարհով: Բաքվին այսպիսի զսպման տարբերակը բխում է Հայաստանի ազգային շահերից»,- ասել է Վլադիմիր Եվսեևը: