Գյումրիում մեկնարկել է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով հանրային քննարկումը
Գյումրիում մեկնարկել է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության բացահայտման խնդիրների շուրջ հանրային առաջին քննարկումը: Կազմակերպիչներից Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ասաց, որ քննարկմանը մասնակցելու ցանկությունն է հայտնել 200-ից ավելի մարդ՝ իրավապաշտպաններ, փաստաբաններ, շահագրգիռ քաղաքացիներ:
«Դեպքի հետ կապված բազմաթիվ հարցեր են ծագել, որոնք անպատասխան են: Այդ հարցերը չէին առաջանա, եթե իշխանությունները որակյալ հետաքննություն անցկացնեին»,- ասաց նա:
Նախատեսվում է, որ հանրային քննարկմանն ի մի են բերվելու դեպքի և հետագա զարգացումների մասին բազմազան այն տեղեկությունները, որոնց տիրապետում են լրագրողները, իրավաբանները, իրավապաշտպանները, մշակվելու և համակարգվելու են ինչպես հանցագործության բացահայտման, այնպես էլ նման դեպքերի կրկնությունը թույլ չտալու համար հանրության անհրաժեշտ անելիքները:
Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրված նաև ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ սպանություն և դասալքություն:
Նախորդող հրապարակումներ՝
Երեմ Սարգսյանը կծանոթանա դաժան սպանության վայրին, կտեսնի դեպի ռուսական զորամաս երթուղին
«Փոխանցե՛ք Պերմյակովին ՀՀ իրավապահներին». բողոքի ակցիա՝ գլխավոր դատախազության առջև
Ավետիսյանների իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբանը միջնորդություններ է ներկայացնելու
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում Վալերի Պերմյակովի սակավատմության վերաբերյալ տվյալներ չկան
ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին
ՀՀ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են Պերմյակովի նկատմամբ կայազորային ռազմական դատ անցկացնելու մասին
Երեմ Սարգսյանը ներկայացնելու է Գյումրիում սպանության գործով տուժողների իրավահաջորդների շահերը
Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով 5 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ