Մարտական դիրքում կրտսեր սերժանտի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտական դիրքում ժամկետային զինծառայող Ա.Օսիպյանի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են Քննչական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Փետրվարի 14-ին ժամը 04:40-ի, սահմաններում N մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակահերթի արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արմեն Սերգեյի Օսիպյանը և մահացել։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։
Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախորդող հրապարակում՝
ՂՀ մարտական հենակետում զինծառայող է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում