Օբամայի գաղտնաբառը «գաղտնաբառն» է
ԱՄՆ նախագահ Օբաման խոստովանել է, որ նախկինում չափից դուրս պարզ գաղտնաբառեր է օգտագործել իր թվային աղբյուրներում: Այդ մասին նա պատմել է Սթենֆորդի համալսարանում՝ կիբերանվտանգության մասին գագաթնաժողովի ժամանակ ելույթում, գրում է «Լենտա.ռու»-ն՝ հղում տալով «Նյու Յորք Դեյլի Նյուզին»:
Օբաման, մասնավորապես նշել է, որ իր նախկին գաղտնաբառերից է եղել 1-7 թվերը հերթականությամբ, ինչպես նաև անգլերեն password բառը, որը թարգմանաբար նշանակում է գաղտնաբառ:
Իր գաղտնաբառերի օրինակներն Օբաման բերել է, որպեսզի ցույց տա, թե որքան կարևոր է իդենտիֆիկացման մեթոդների կատարելագործումը: Նրա կարծիքով, ավելի նպատակահարմար է հաստատման համար այնպիսի նոր մեթոդ կիրառել, ինչպիսին կենսաչափությունն է:
Օբաման տեխնիկայով զբաղվող ընկերություններին կոչ է արել կառավարության հետ կիսվել սպառնացող կիբեր-վտանգների մասին ինֆորմացիայով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան