ՌԴ-ն Մինսկի համաձայնությունների մասին բանաձև է ներկայացրել ՄԱԿ ԱԽ քննարկմանը
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ է ներկայացրել մի ծրագիր, որով պետք է հավանության արժանանան փետրվարի 12-ի Մինսկի պայմանավորվածություններն ուկրաինական ճգնաժամի շուրջ: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ այդ ծրագրով ՌԴ-ն հույս ունի աջակցել Մինսկի համաձայնությունների իրագործմանը:
«Նախատեսում ենք, որ բանաձևը միաձայն կընդունվի: ԱԽ նախնական նիստը տեղի կունենա կիրակի օրը»,- աղբյուրին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Մինսկում ավարտվել են «նորմանդական ձևաչափով» բանակցությունները՝ ՌԴ, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների մասնակցությամբ: