«Ոսկե բլուր»-ը չի կանխել կենդանիների մուտքը սննդի պատրաստման տարածք
Գյումրիում գործող «Ոսկե բլուր» ընկերությունը չի ձեռնաևրկել միջոցներ կենդանիների՝ ճանճերի, միջատների, կրծողների մուտքը սննդի պատրաստման, պահպանման, տեղափոխման տարածք կանխելու համար:
Ընկերությունում ստուգումների արդյունքում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները հայտնաբերել են, որ ընկերությունն աշխատում է օրենքի խախտումներով: Պարզվել է, որ ընկերության աշխատակազմը չի ենթարկվել նախնական ու պարբերական բժշկական զննության:
Հարուցվել է վարչական վարույթ, գործով քննության օրով, տեղի ու ժամի մասին ընկերության տնօրեն Ա. Սարգսյանը, ինչպես նշված է ծառայության պետի որոշման մեջ, տեղեկացվել է, սակայն չի ներկայացել, միջնորդություն չի արել:
Տնտեսվարողը, ծառայության պետի որոշմամբ, տուգանվել է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100 հազար դրամով:
Ծառայությունից նշում են, որ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Ծառայությանը հայտնի բոլոր փոստային հասցեներով «ՈՍԿԵ ԲԼՈՒՐ» ՍՊԸ-ի տնօրեն Արտաշես Սարգսյանին «Վարչական տուգանք նշանակելու մասին» որոշումը ուղարկելու, սակայն նրա կողմից ստացված չլինելու պատճառով որոշումը հրապարակվում է Ծառայության պաշտոնական կայքում: