Հայ ընտանիքը` Dolce & Gabbana-ի էջում. Մարաշլյանը զարմացած է, որ հեղինակին չեն նշել
Երևանում գործող «Մարաշլյան Ֆոտոատելիե» ստուդիայի լուսանկաներից մեկը հայտնվել է Dolce&gabbana նորաձևության տան ինստագրամի էջում, սակայն որևէ գրառում չկա, թե ում աշխատանքն է. ներկայացված է հայ ընտանիք՝ հայկական ավանդական հագուստներով: Panorama.am-ի հետ զրույցում ստուդիայի հիմնադիր և լուսանկարիչ Էմմա Մարաշլյանն ասաց, որ այս լուսանկարն արված է անցած տարվա ամռանը «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցի գորգերի սրահում: Նկարում ներկայացված երիտասարդներն ազգականներ են: Նրանք կրում են «Տերյան մշակութային կենտրոնի» պատրաստած հագուստները:
«Ինձ տեղեկացրին, որ Dolce&gabbana-ի պաշտոնական ինստագրամում ներկայացված է մեր ստուդիայի լուսանկարներից մեկը: Զարմացա, քանի որ նշված չէր հեղինակը, ստուդիան: Միգուցե վերցված է նկարում ներկայացված անձանց էջերից: Սովորաբար լինում է, որ կտրում են լոգոն ու նոր տեղադրում անձնական էջերում: Իսկ կոնկրետ այս նկարը ես դեռ չէի տեղադրել մեր էջում:
Dolce&gabbana-ի պաշտոնական էջում ես գրառում եմ արել, որ այն մեր ստուդիայի աշխատանքն է:
Ադրբեջանցիներն արդեն ներկայացրել են, թե ադրբեջանական ընտանիք է իրենց ավանդական հագուստներով: Մինչդեռ այնտեղ ներկայացված են Լոռի, Զանգեզուր, Էրզրում, Վասպուրական, Սասուն շրջանների հագուստները՝ հայկական զարդանախշերով, իսկ հետին պլանում երևացող գորգն էլ Թուֆենկյան գորգերից է»,- ասաց Է. Մարաշլյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու