Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ ԱԺ պատգամավորների հետ
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին:
Հանդիպմանը քննարկվել են ֆինանսաբյուջետային և սոցիալական ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք կարևորվել է նման հանդիպումների անցկացումը՝ առկա խնդիրներն ավելի խորը պատկերացնելու և լուծման հնարավոր տարբերակներ մշակելու տեսանկյունից:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք: