Իրանցի ռեժիսորի ֆիլմը Բեռլինի կինոփառատոնում լավագույնն է ճանաչվել
«Բեռլինալե» միջազգային 65-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արջին», արժանացել է իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի «Տաքսի» ֆիլմը: Այս մասին գրում է Ռիա Նովոստին:
2010-ին երկրի իշխանությունները քննադատել էին Փանահիին հակակառավարական գործունեության համար: Նա մասնագիտական ու երկրից բացակայելու արգելք էր ստացել։
«Արծաթե արջ» մրցանակին արժանացել է չիլիական «Ակումբ» ֆիլմի թիմը։ Փառատոնի հիմնադիր Ալֆրեդ Բաուերի անվան մրցանակը հանձնվել է գվատեմալացի ռեժիսոր Հայրո Բուստամանտեին։ «Լավագույն դերասան» և «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում մրցանակի են արժանացել բրիտանացիներ Թոմ Քորթնին և Շառլոտ Ռեմփլինգը՝ «45 տարի» ֆիլմի համար։ «Արծաթե արջ» մրցանակին լավագույն ռեժիսուրայի համար ստացել է ռումինացի Ռադու Յուդեն, լավագույն սցենար է ճանաչվել չիլիացի վավերագիր Պատրիսիո Գուսմանի աշխատանքը։ Լավագույն օպերատորական աշխատանքի համար մրցանակի են արժանացել Ստուրլա Բրանդթ Գրվոլենը «Վիկտորիա» ֆիլմի համար, և Եվգենի Պրիվինը և Սերգեյ Միխալչուկը Ալեքսեյ Գերման-կրտսերի «Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմի համար:
«Բեռլինալե» միջազգային 65-րդ կինոփառատոնը մեկնարկել է փետրվարի 5-ին:
Բեռլինի միջազգային փառատոնն առաջին անգամ անցկացվել է 1951 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու