«Դա սովորական ժողովրդավարական գործիք է». ԱԺ նախագահը փետրվարի 20-ի հանրահավաքի մասին
ՀՀ ԱԺ նախագահն այօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցին: ԱԺ նախագահը նշեց, որ հաշվելու են ոչ միայն Ծառուկյանի բացակայություններն ԱԺ նիստերից, այլև մյուս պատգամավորների բացակայությունները:
«Երբ ուսումնասիրություններ կարվեն, ձեզ այդ մասին տեղյակ կպահվի: Դա հանձնարարվել է աշխատակազմին, և աշխատակազմն է զբաղվում այդ հարցով: Ինչ վերաբերում է ձեռնարկատիրական գործունեությանը, ԱԺ նախագահը չի կարող դա քննարկել, դա նրա լիազորությունների շրջանակում չի»,- ասաց ԱԺ նախագահը:
Նա նաև վստահեցրեց լրագրողներին, որ այստեղ քաղաքական հետապնդման հարց գոյություն չունի:
«Պարզապես, ես և այն քաղաքական թիմը, որ ես ներկայացնում են, նախկին նստաշրջաններում արել ենք ամեն ինչ, որպեսզի լարվածություն չլինի, բայց դրա վերջն էլ պետք է գար»,- ասաց ԱԺ նախագահը:
Անդրադառնալով փետրվարի 20-ին ԲՀԿ հայտարարած հանրահավաքին՝ Սահակյանը նշեց, որ չի կարող ասել, թե ինչ կարող է լինել: Սակայն նրա խոսքերով՝ տագնապի խնդիր չկա: «Դա սովորական ժողովրդավարական գործիք է»,- նկատեց Գալուստ Սահակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են