Սաակաշվիլիի պատճառով Վրաստանում Ուկրաինայի դեսպանին պարզաբանումների են հրավիրել
Վրաստանում Ուկրաինայի դեսպան Վասիլի Ցիբենկոյին նախօրեին կանչել են արտգործնախարարություն` պարզաբանումներ տալու նպատակով։ Այս մասին հաղորդում է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը։
Տեղեկատվության համաձայն, վրացական կողմի դժգոհության առիթ է հանդիսացել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պաշտոնի նշանակումը Ուկրաինայում։
Նշենք, ավելի վաղ հայտարարվել էր, թե Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Միխեիլ Սաակաշվիլիին իր արտահաստիքային խորհրդական նշանակելու վերաբերյալ։ Բացի այդ, Պորոշենկոն հրամանագիր էր ստորագրել Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի նախագահին կից բարեփոխումների գծով խորհրդակցական միջազգային խորհրդի նախագահի պաշտոնում նշանակելու մասին։
Վրացական կողմի դժգոհության առիթ է հանդիսացել առավելապես այն հանգամանքը, որ 2014 թ-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը Սաակաշվիլիի նկատմամբ քրեական մի քանի հոդվածներով մեղադրանքներ էր առաջադրել և գործընթաց սկսել վերջինիսի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար։