Հռչակագրի հրապարակումը ենթադրում էր, որ արձանագրությունները ԱԺ-ից հետ կկանչվեն. Դեմոյան
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակումից հետո տրամաբանորեն ենթադրվում էր, որ այդպես պետք է լիներ: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` անդրադառնալով ՀՀ նախագահի` 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ» որոշմանը:
«Որոշ մարդիկ Հռչակագրի հետ կապված ցանկացան անմիջապես թերություններ բերել` նշելով, որ դա հակասում է արձանագրություններին, սակայն պետք էր հասկանալ հակառակ տրամաբանությամբ. եթե այդպիսի տեսքով Հռչակագիր է ընդունվում, ապա տրամաբանորեն հաջորդելու է այն քայլը, որը հաջորդում է»,- նշեց Դեմոյանը:
Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:
Նախորդող հրապարակում`
Սերժ Սարգսյանը Ազգային ժողովից հետ է կանչում Հայաստան-Թուրքիա արձանագրությունները
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հրապարակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը