Իրանի ԱԳ նախարար. Թեհրանը պատրաստ է ԼՂ հակամարտության լուծման հարցում դերակատարություն ստանձնել
«ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային օրենքների հիմա վրա»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն այսօր Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ ունեցած հանդիպման ավարտին լրագրողների հետ հանդիպմանը, այն հարցին, թե Իրանի Իսլամական Հանրապետությունն ի՞նչ դիրքորոշում ունի ԼՂ հակամարտության վերաբերյալ, մասնավորապես պատասխանել է. «ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային օրենքների, ուժի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքի հարգման հիմա վրա»:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը՝ Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Թեհրանը անհրաժեշտության դեպքում պատրաստ է ԼՂ հակամարտության լուծման հարցում դերակատարություն ստանձնել:
Թեմայի առնչությամբ նախորդող հրապարակումները՝
Իրանի ԱԳ նախարարի երևանյան այցի ուշագրավ ուղերձները
Բաքվում ԻԻՀ դեսպան. Իրանին մտահոգում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան