Համանախագահներն ակնկալում են լուրջ բանակցություններ Իլհամ Ալիևի հետ
«Մենք լուրջ բանակցություններ ենք ակնկալում Ադրբեջանի նախագահ Ալիևի և մյուսների հետ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Բոլորը կարող են շահել»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Ադրբեջան, trand.az-ի տեղեկացմամբ, արդեն մեկնարկել է: Այցի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն և բանակցություններ կվարեն Ադրբեջանի ղեկավարության հետ:
Փետրվարի 17-ին նրանք կայցելեն՝ Հայաստան, որտեղ կհանդիպեն ՀՀ նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ:
Նախորդող հրապարակումներ՝
Համանախագահները Վիեննայում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդիրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 17-ին կայցելեն Հայաստան