Երկրորդ պատգամավորն է ԲՀԿ-ից դուրս գալու դիմում գրել. Արմենպրես
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին:
«Արմենպրես» -ի հաղորդմամբ, Կարապետյանի դիմումում նշվում է. «Մեծարգո ԱԺ նախագահ, հայտնում եմ Ձեզ, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չեմ համարում մասնակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից տարվող ներքաղաքական լարման գործընթացներին, որը չի բխում մեր երկրի ազգային անվտանգության շահերից: Ելնելով վերոնշյալից որոշում եմ կայացրել դադարեցնել իմ անդամակցություն ԲՀԿ խմբակցության հետ և այսուհետ ԱԺ-ում կշարունակեմ իմ գործնեությունը որպես անկուսակցական պատգամավոր»:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական Արագած Ախոյանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ այսօր դիմում է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու մասին: Նա նաև նշել է, որ ՀՀ Ազգային ժողովում կշարունակի աշխատանքները որպես անկուսակցական պատգամավոր:
Նախորդող հրապարակում՝
«Առնետավազք չի լինի». ԲՀԿ-ական պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են