Ղպտիների գլխատումից հետո Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հայտարարել է ԻԼԻՊ-ի դեմ օդային հարվածներ սկսելու մասին
Լիբիայի ջիհադիստները, ովքեր կապված են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, համացանցում տեղադրել են 21 ղպտիների սպանության տեսանյութը: Այս մասին հայտնում է Ahram Online-ը:
Տեսանյութում սևազգեստ գրոհայինները ափի մոտ են տանում գազարագույն շորեր հագած գերիներին և գլխատում նրանց:
«Դուք կարող եք միայն երազել ձեր խաչակիրների անվտանգության մասին»,-նախքան սպանությունը սպառնացել է զինյալներից մեկը:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին դեպքից հետո իր երկրի քաղաքացիներին արգելել է Լիբիա մեկնել և հայտարարել է, որ բանակը օդային հարվածներ կսկսի Լիբիայում ԻԼԻՊ-ին հավատարիմ գրոհայինների դիրքերի ուղղությամբ:
Ալ-Սիսին նաև հրաման է տվել ամեն ինչ անել Լիբիայում գտնվող եգիպտացիներին հայրենքի վերադարձնելու համար: