Խստորեն դատապարտում ենք Լիբիայում իրականացված անմարդկային ոճրագործությունը. Տ. Բալայան
ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանել է Լիբիայում ահաբեկիչների կողմից եգիպտացի քրիստոնյաների սպանությունը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Խստորեն դատապարտում ենք Լիբիայում ահաբեկիչների կողմից իրականացված անմարդկային ոճրագործությունը, որի հետևանքով քսանմեկ քրիստոնյաներ բարբարոսաբար սպանվեցին: Մեր ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին»,-ասված է մամուլի խոսնակի մեկնաբանության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում