
«ՏԱՍՍ» լրատվական գործակալությունն անդրադարձել է ՀՀ նախագահի՝ հայ-թուրքական արձանագրությունների ԱԺ-ից հետ կանչելու թեմային
Ռուսական «Տասս» լրատվական գործակալությունն անդրադարձել է ՀՀ նախագահի կողմից ԱԺ-ից հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելուն: Գործակալությունը նշում է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը խանգարել է Թուրքիայի կողմից 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության ժխտումը: Գործակալությունն ընդգծում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել և դատապարտվել է մի շարք պետությունների կողմից:
«Տասս»-ը նշում է, որ ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, քանի որ Հայաստանն այդպիսով հույս ունի կանխարգելել մարդկության դեմ նման հանցանքի կրկնությունը:
Հայաստանն ու Թուրքիան ունեն 330 կմ երկարությամբ սահման, բայց մինչ օրս չունեն հաստատված դիվանագիտական հարաբերություններ, նշում է գործակալությունը: