«Ֆուտբոլային դիվանագիտության ավարտը». Թուրքական ԶԼՄ-ները արձանագրությունները հետ կանչելու մասին
Թուրքական ԶԼՄ-ներն անդրադարձել են ՀՀ նախագահի կողմից՝ ԱԺ-ից հայ-թուրքական արձանագրություններ հետ կանչելուն: «Հաբեր3.քոմ» կայքը մասնավորապես գրում է. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանից հետ է կանչել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ստորագրած արձանագրությունները»:
«Հաբեր3.քոմ»-ն ամբողջությամբ չի հրապարակել նախագահ Սարգսյանի նամակն՝ ուղղված ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Կայքում տեղ են գտել նամակից որոշ մասեր, որոնք ուղեկցվում են «Հաբեր3.քոմ»-ի կողմից արվող մեկնաբանություններով:
Մասնավորապես, կայքում տեղ է գտել նամակից այն հատվածը, որտեղ ՀՀ նախագահը խոսել է հարաբերություններ հաստատելուն խոչընդոտ հանդիսացած Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմաններին:
Թեմային անդրադարձել են նաև «Հաբերլեր.քոմ» կայքը, ինչպես նաև Եվրանյուզի թուրքերեն բաժինը: Վերջինս հատկապես հիշատակում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի գրառումը Թվիթերի միկրոբլոգում, իսկ որպես ամփոփում, նյութի հեղինակը նշել է, որ նախագահ Սարգսյանի կողմից արձանագրությունները հետ կանչելու քայլն ազդարարում է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ սկսած «ֆուտբոլային դիվանագիտության» ավարտը:
Նախորդիվ`
Սերգեյ Մինասյան. Հայ-թուրքական արձանագրությունների այս սառեցված վիճակը սպառվել էր
Կարինե Աճեմյան. Նախագահի որոշումը ժամանակին էր և տեղին
Կիրո Մանոյան. Նախագահի որոշումը ճիշտ քայլ է ճիշտ ուղղությամբ, բայց ոչ բավարար
Նախագահի որոշումը ապրիլի 24-ի թուրքական ժխտողականության և մանիպուլիացիներից առաջ շատ լավ քայլ է. թուրքագետ
Հռչակագրի հրապարակումը ենթադրում էր, որ արձանագրությունները ԱԺ-ից հետ կկանչվեն. Դեմոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան