Հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելը տրամաբանական էր. Ալեքսանդր Արզումանյան (տեսանյութ)
Հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելը տրամաբանական շարունակությունն էր Սերժ Սարգսյանի՝ ամիսներ առաջ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած խոսքի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակն նշեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
«Սա արձանագրումն էր այն փաստի, որ Հայաստանն արեց այն ամենն, ինչը կարող էր տանել հարաբերությունների նորմալացման»,-նշեց պատգամավորը:
Նրա խոսքերով ամեն ինչ չէ, որ պետք է կապել ներքաղաքական զարգացումների հետ:
«Թուրքիան շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը, և իրադարձությունների նման զարգացումները՝ մասնավորապես հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելը, գուցե, կապ ունեն նաև Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ»,- ասաց Արզումանյանը:
Բանախոսի մեկանաբանություններն առավել մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան