
«Ս. Սարգսյան-Գ. Ծառուկյան հանդիպման արդյունքների վերաբերյալ մեկնաբանությունից ձեռնպահ կմնամ»
«Մենք մեզանից կախված ամեն ինչ արել ենք՝ փորձելով կողմերին համոզել, որ երկիրը, հատկապես այս ժամանակահատվածում չի կարելի տանել ծայրահեղ սրացումների փուլ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը՝ խոսելով ՀՀԿ-ԲՀԿ լարված հարաբերությունների մասին:
Նա նշեց, որ իրենք օգտագործել են իրենց բոլոր կոնտակները, կապերը, ՌԴ-ից Երևան է եկել գործարար, «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այսօրվա հանդիպմանը, Ա. Վարդանյանն ասաց. «Մեր տեղեկություններով հանդիպումը կայացել է, բայց արդյունքների վերաբերյալ մեկնաբանությունից ձեռնպահ կմնամ»: