«Աժ-ից հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչելը պատահական չէր»
Խնդիրը շատ պարզ է, կա իշխանության հարց, որը պետք է լուծվի սահմանադրության փոփոխություններով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը:
«ԲՀԿ-ն ընդդիմանում է այդ փոփոխություններին, պահանջում է որպեսզի համակարգը մնա նույնը, որից հետևում է, որ նախագահական ընտրությունների ժամանակ իշխանությունը պետք է փոխվի»,-նշեց Ս. Դանիելյանը:
Քննարկմանը ներկա քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով էլ, իշխանության համար պայքարը տեղի է ունենում ինչպես ֆորմալ, ինստիտուցիոնալ ձևերով, եղանակներով, այնպես էլ ֆորմալ մոտեցումներով. «Առայժմ մենք տեսնում ենք երկխոսություն, որը տեղի է ունենում տարբեր ուժերի ներկայացուցիչների կողմից և չենք տեսնում գործողություններ, որոնք կներառեին լայնամասշտաբ մասսաներ: Մենք գործ ունենք մի գործընթացի հետ, որը քաղաքական է»:
Լրագրողների այն հարցին, թե ՌԴ-ում հայտնի գործարար Սամվել Կարապետյանը գալիս է Հայաստան` հաշտեցնելու ՀՀԿ և ԲՀԿ առաջնորդներին, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահը պատասխանեց, որ սա Ռուսաստանի կողմից մեր երկրի կառավարման առաջին քայլն է. «ՀՀ-ում և ՌԴ-ում շատ դժվար է հասկանալ, որտեղ է ավարտվում քաղաքականությունը և որտեղ սկսվում բիզնեսը: Սամվել Կարապետյանը շատ մեծ գործարար է այնտեղ և ռուսական քաղաքական վերնախավի հետ մտերմություն ունի: Այս քայլը նշանակում է, որ Ռուսաստանը փորձում է միջամտել Հայաստանի կառավարման համակարգին և իր ցանկացած մարդուն այստեղ հարցեր լուծելու է ուղարկում»:
Անդրադառնալով նախօրեին ՀՀ նախագահի՝ Աժ-ից հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչելուն՝ Ս. Դալիելյանը այն պատահական չհամարեց:
«Իմ կարծիքով, այդ արձանագրությունները վաղուց էր պետք հետ կանչել խորհրդարանից, սակայն դա ինչու՞ արվեց հենց հիմա: Սա հասարակությանը շեղելու տարբերակ է և առաջիկայում իշխանությունների կողմից նման շեղող երևույթների ականատեսը կլինենք»,-ավելացրեց նա:
Թեմային առնչվող նյութեր՝
«Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը` քաղխորհրդի նիստում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան