Հղիների գիրությունը կարող է վտանգել երեխաների առողջությունը
Պարզվում է՝ հղիության ընթացքում մայրերի գիրությունը կարող է վտանգել երեխաների հետագա առողջությանը: «Բի-բի-սին» գրում է, որ ըստ Էդինբուրգի համալսարանից հետազոտողների թիմի՝ յուրաքանչյուր կին պետք է դիետոլոգի և հոգեբանի օգնություն ստանա, որպեսզի պաշտպանի իր բալիկի առողջությունը:
Երեք տարի տևած ուսումնասիրությունները ցույց են տվել որ ծանր քաշով մայրերից ծնված երեխաներն ավելի շատ են հակված հետագայում սրտի հիվանդություններ ունենալ, ինսուլ տանել կամ տառապել շաքարային դիաբետից:
Հետազոտող թիմը խորհուրդ է տալիս կանանց մինչև հղիությունը նախապատրաստվել նաև ֆիզիկապես: Մասնավորապես, մինչև հղիանալը կինը պետք է իջեցնի իր քաշը: Մասնագետները նշում են նաև, որ անհրաժեշտ է խորհրդակցել մանկաբարձների հետ, որպեսզի հնարավոր լինի միկրոնուտրիտներով հարուստ սնունդի ընդունումն ապահովել: