Մարմնավաճառները հետ են վերցրել Ստրոս-Կանի դեմ հայցերը
Երկու նախկին մարմնավաճառներ որոշել են հետ կանչել ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի դեմ հայցը: Այս մասին գրում է Ինտերֆաքս-ը:
Վերջինս դատարանի առջև է կանգնել կավատության գործով: Այս պահին Լիլ քաղաքի դատարանը քննում է մի գործ, որով անցնում է նաև Ստրոս-Կանը. նա մեղադրվում է կավատության համար: Դատավարությունը շարունակվում է չնայած նրան, որ հայցատուների մի մասը հետ է վերցրել բողոքը: Գործի նյութերում Ստրոս-Կանը անվանվում է երեկույթների կենտրոնական ֆիգուր և տոնի արքա:
Պաշտպանության կողմը պնդում է, որ նա չի կարող համարվել երեկույթների կազմակերպիչ, քանի որ չի էլ իմացել, որ դրանց մասնակցող կանայք մարմնավաճառներ են: Սեքս-երեկույթներին մասնակցելու փաստը մեղադրյալը չի հերքում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում