ԱԺ նախագահ. Պետության շարժիչ ուժը բուհական համակարգն է
ՀՀ ԱԺ նախագահ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է բուհ՝ հանդիպելու պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հանդիսավոր միջոցառմանը համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը խորհրդարանի ղեկավարին հանձնել է Խաչատուր Աբովյանի անվան ոսկե մեդալ:
«Համալսարանի բարձրագույն պարգրին արժանանալը մեծ պատիվ է»,- իր խոսքում նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու հավելել, որ այն պարտավորեցնող լինելուց բացի առանձնահատուկ խորհուրդ ունի:
Օրենսդրի ղեկավարը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ պետության շարժիչ ուժը բուհական համակարգն է, իսկ Հայկական պետական մանկավարժական համալսարանը այն շտեմարանն է, որտեղ պատրաստվում են ապագա մանկավարժները: Իսկ որպես կառավարման խորհրդի նախագահ՝ Գալուստ Սահակյանն իր գործընկերներին ուղղված խոսքում ևս մեկ անգամ վերահաստատել է, որ իր համար ամենաբարձր պաշտոնը եղել և մնում է մանկավարժի կոչումն ու ընդգծել, որ համալսարանը գտնվելու է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Խորհրդարանի ղեկավարը գիտության, կրթության ոլորտում ներդրած մեծ և բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության համար բուհի 15 դասախոսի պարգևատրել է ԱԺ պատվոգրով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում