Ազգային պատկերասրահում բացվելու է Կոմիտասին նվիրված ցուցահանդես
Հայաստանի Ազգային պատկերասրահում մարտի 6-ին բացվելու է մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի 145-ամյակին նվիրված հայ ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունների /գեղանկար, քանդակ, գրաֆիկա, դեկորատիվ-կիրառական արվեստ/ ցուցահանդես։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց Ազգային պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հակոբյանը:
Նա նշեց, որ ցուցահանդեսի կազմակերպիչներն են Ազգային պատկերասրահը և Աշխարհի հայ նկարիչների միությունը:
«Ցուցահանդեսում ներկայացվելու է հայաստանցի նկարիչների աշխատանքները, որոնք այնուհետև կնվիրաբերվեն Կոմիտասի նորաբաց թանգարան-ինստիտուտին»,- ասաց Ա. Հակոբյանը:
Ցուցահանդեը կշարունակվի մինչև մարտի 15-ը:
Սիմոն Գալստյան, «Կոմիտաս»
Հարություն Հարությունյան, «Կոմիտաս»
Սամվել Կիրակոսյան, «Հա՜յա՜ստա՜ն»
Կոմիտասը (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբեր 26-ին Քյոթահիայում, մահացել 1935 թ. Փարիզում: 1936 թվականի գարնանը նրա աճյունը տեղափոխվել էՀայաստան և հողին հանձնվել Երևանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։
Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ Կոմիտասը հայ ազգային
կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: Նրա ստեղծագործությունը նկատելի ազդեցություն է ունեցել նաև արևելյան այլ ժողովուրդների երաժշտության զարգացման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու