Արամ Համբարյան. «Արձանագրությունները հետ կանչելը ճիշտ քայլ էր»
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանը հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելը ճիշտ քայլ է համարում: Այս մասին տեղեկանում ենք Հայ դատի կենտրոնական խորհրդի կայքից:
«Ինչպես մենք ընդգծում էինք 2009 թվականին, և ինչպես պարզ դարձավ այսօր, Հայաստանը երբեք չպետք է միակողմանի համաձայնագրեր ստորագրի»,- հայտարարել է Համբարյանը:
Ըստ նրա, չնայած Թուրքիայի ակնհայտ ստին և անվերջ խուսանավումներին, այդ խեղկատակությունը շատ երկար շարունակվեց: Համբարյանը կարծում է, որ չնայած Անկարայի բոլոր ջանքերին՝ հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը և սփյուռքը նախկինի պես միասնական են Հայոց ցեղասպանության հարցում արդարության հասնելու ճանապարհին: