ԲՀԿ-ն առաջիկայում կլքեն Գյումրիի քաղաքապետը, Կարամելի Հարութը, Բելաջիոյի Գրիշը և այլոք. «Հրապարակ»
«Հրապարակ» -ն անդրադարձել է փետրվարի 13-ին ԲՀԿ քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանի ելույթի տեսագրության բացակայությանն ու նշել, որ տեսանյութն այդպես էլ չի տարածվել և պատճառն այն է, որ Ծառուկյանի ելույթը շատ էմոցիոնալ է եղել, ցաքուցրիվ, ծառուկյանական ոճով և տարածված տեքստից փոքր-ինչ տարբերվող:
Նիստից հետո արդեն ԲՀԿ-ականները թվարկում էին առաջին «հեռացողներին», և կանխատեսումներն արդարացան՝ առաջին հեռացողը գործարար Արագած Ախոյանն է, երկրորդը՝ քրեական պատմությունների կիզակետում հայտնված Յուվեցի Կարոն՝ Կարո Կարապետյանը: Առաջիկայում հնարավոր է դուրս գան նաև Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութ, Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելո, Գրիգորի Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին