Ֆիզկուլտ ինստիտուտը չի մասնակցի ցույցերին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ազատվել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից: Ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանն ի պատասխան մեր հարցի՝ նոր թեկնածու դեռևս չե՞ն ներկայացրել, պատասխանեց. «Չեն ներկայացրել, բայց տեղյակ են, թե ով է: Երևի ուրբաթ, կամ մինչև ուրբաթ օրը կներկայացնեն»: Մեր հաջորդ հարցին՝ չե՞ն մասնակցելու ԲՀԿ կազմակերպած հանրահավաքներին, ասաց. «Երբեք ու երբեք»»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին