Սերժ Սարգսյան. ՀՀ-ն շարունակելու է գործուն աջակցություն ցուցաբերել միջազգային հանրությանն ահաբեկչության դեմ պայքարում
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված սպանդի կապակցությամբ, որի զոհ են դարձել քսանմեկ անմեղ քրիստոնյա եգիպտացիներ։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Վշտի և կորստի այս ծանր պահին անկեղծ զորակցություն եմ հայտնում Ձեզ, Եգիպտոսի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն։ Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է ռասայական, կրոնական և անհանդուրժողականության այլ դրսևորումների հողի վրա կատարվող ահաբեկչության որևէ գործողություն և վերահաստատում իր հանձնառությունը՝ շարունակելու գործուն աջակցություն ցուցաբերել միջազգային հանրությանն այս չարիքի դեմ պայքարում»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:
Նախորդող հրապարակում՝
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղպտի Եկեղեցու առաջնորդին