Ռուբեն Սաֆրաստյան. Որոշումը վաղուց էր հասունացել
«Որոշումը վաղուց էր հասունացել: Ինչ վերաբերում է պահի ընտրությանը, ապա այս առումով առկա են մի շարք դրդապատճառներ: Հստակ էր, որ դա պետք էր իրականացվեր մինչև ապրիլի 24-ը: Մյուս կողմից`վերջին շրջանում պաշտոնական Անկարա ի ցույց է դնում իր աննախադեպ լկտիությունը Հայոց Ցեղասպանության ժխտման իր քաղաքականության արտահայտումների մեջ»,- անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու որոշմանը, Panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Այս առումով մեր զրուցակիցը առաջին հերթին մատնանշեց պաշտոնական Անկարայի կողմից Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումները ապրիլի 24-ին անցկացնելու որոշումը:
«Այս որոշումը բարոյական տեսանկյունից բավական ծանր տպավորությունը թողեց մարդկանց վրա: Կարելի է ասել, որ այն ինչ-որ առումով թուրքական կառավարող վերնախավի շրջանում տիրող խուճապային տրամադրությունների արտահայտում էր: Նրանք փորձում են տարբեր, մինչև այժմ չկիրառված միջոցներով տապալել Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները: Մյուս կողմից` սակայն արդեն տվալներ կան, որ մի շարք երկրների ղեկավարներ արձագանքելու են Անկարայի հրավերին: Այս արարքն, իր հերթին, պետք է դիտարկել որպես բարոյական առումով ոչ պատշաճ մակարդակի վրա գտնվող քայլ: 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակի արարողություններին մասնակցությունը, փաստորեն «փոխանակվում» է շատ կասկածելի քաղաքական նկատարումներ ունեցող միջոցառման հետ»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին