Վրաստանի դատախազությունը դիմել է Ուկրաինային՝ Սաակաշվիլուն հանձնելու խնդրանքով
«Լենտա.ռու» կայքը, հղում տալով ուկրաինական «112.ուա» կայքին, հայտնում է, որ Վրաստանի դատախազությունը դիմել է Ուկրաինային՝ խնդրելով արտահանձնել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն: Նրան հայրենիքում մեղադրում են լիազորությունների չարաշահման մեջ:
Վրաստանի դատախազության հղած փաստաթղթում նշվում է, որ ուկրաինական կողմը խախտել է վրաց-ուկրաինական երկկողմ համաձայնագրերն արտահանձնման վերաբերյալ:
Ավելի վաղ, Սաակաշվիլին նշանակվել էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդական: Ըստ աղբյուրի, Սաակաշվիլու հիմնական առաջադրանքը լինելու է ուկրաինական օրենսդրության բարեփոխման վերաբերյալ առաջարկներով հանդես գալը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան