Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակի արձագանքը արձանագրությունների հետկանչին
Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու թեմային:
Թուրքական «Բուգյուն» լրատվականը հաղորդում է, որ Բիլգիչը լրագրողներին ասել է, թե Թուրքիան շարունակելու է հավատարիմ մնալ տարածաշրջանային կարգավորման գործընթացին, ինչը հենց վերոհիշյալ արձանագրությունների հիմնական նպատակն էր:
Թուրքիայի ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ արձանագրությունների ստորագրումը կարևոր է ոչ միայն երկկողմ հարաբերությունների կարգավորման, այլև ողջ Կովկասում կայուն և շարունակական խաղաղության հաստատման տեսանկյունից: Նա համոզմունք է հայտնել, որ արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու վերաբերյալ ՀՀ նախագահի որոշումը վկայում է այն մասին, որ Հայաստանն ի սկզբանե արձանագրությունների հարցում վարել է անհետևողական և անկեղծությունից զուրկ քաղաքականություն:
«Հայաստանի այսօրինակ մոտեցումը ճիշտ չենք համարում: Այն սխալ և անհաջող քայլ է: 1915թ. դեպքերի հարյուրամյակի նախաշեմին նման որոշման կայացումը կարող է գնահատվել որպես Թուրքիային մեղադրելու համար նոր առիթ ստեղծելու փորձ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան