Ամերիկուհին Վալենտինի տոնին ծաղիկներ է ստացել մահացած ամուսնուց
Ամերիկյան Կասպեր նահանգի բնակչուհի Շելլի Գոլեյը Սուրբ Վալենտինի տոնին ծաղկեփունջ է ստացել ամուսնուց, ով մահացել է մեկ տարի առաջ։ Այս մասին հաղորդում է «ՍԻԷնԷն» հեռուստաընկերությունը։
Հաղորդվում է, թե Ջիմ Գոլեյը մահացել է գլխուղեղի քաղցկեղից 2014 թ-ի փետրվարին։ Ստանալով ծաղկեփունջը, ցնցված այրին կապ է հաստատել ծաղկեսրահի հետ և պարզել, որ ամուսինը ծանր հիվանդ վիճակում արտասովոր քայլի է դիմել։ Ջիմը նախապես սրահին վճարել է իր մահից հետո ամեն տարի մինչ կնոջ կյանքի վերջին օրը նրան ծաղկեփունջ առաքելու համար։