Անկարայի քաղաքապետարանը Հայկական հարցի վերաբերյալ թեմայով անվճար գրքեր կբաժանի
Անկարայի քաղաքապետարանի ավագանին որոշել է Հայկական հարցի վերաբերյալ անվճար գրքեր և գրքույկներ բաժանել ուսումնական ու հետազոտական հաստատություններին:
«ԵՌԱԳՈՅՆ»-ը հղում կատարելով haber3.com.tr կայքին, հայտնում է, որ Անկարայի քաղաքապետարանը «Նոր Թուրքիա» հրատարակչությունից գնել է «Հայկական հարցի ժողովածու» 5 հատորյակը, «Օսմանյան նախագիծ» 12 հատորյակը և հայկական հարցին վերաբերեալ 20 այլ գրքույկներ` դրանք դպրոցներին, գրադարաններին, հետազոտական կենտրոններին, միություններին և հիմնադրամներին անվճար բաժանելու համար: