Քննարկվել են դեղերի կենսահամարժեքության հետազոտությունների հետ կապված հարցեր
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է «Դարմանթեստ Լաբորատորիս» ՍՊԸ տնօրեն Պերճ Պահթիարյանին։
Նախարարին ներկայացվել է կազմակերպության գործունեության ծրագրերը։ Ուշադրության է արժանացել հատկապես դեղերի կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման հայտը։
«Մենք պատրաստ ենք աջակցելու կարևոր այդ հետազոտությունները մեր երկրում իրականացնելու գործընթացին։ Սակայն անհրաժեշտ է ապահովել երկրում գործող օրենսդրական նորմերի պահանջները, ինչպես նաև պատշաճ գործունեության միջազգային չափորոշիչները»,-ասել է Արմեն Մուրադյանը։
Նախարարը նշել է, որ «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծով այս գործընթացն ամբողջությամբ կկարգավորվի միջազգային սկզբունքներին համապատասխան։ Իսկ մինչ նոր օրենքի ընդունումը խիստ կանոնակարգման ենթակա հետազոտություններն իրականացվում են գործող օրենսդրության շրջանակում։
Պայմանավորվածություն ձեռք է բերվել, որ «Դարմանթեստ Լաբորատորիս» ՍՊԸ-ի կողմից անհրաժեշտ պայմաններն ապահովելուց հետո նախարարության մասնագետները դրանց կծանոթանան տեղում և որոշումներ կկայացնեն օրենքով սահմանված կարգով։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա